Արտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ բնակարանի ննջասենյակից լսել է հարվածի բարձր ձայն և նկատել, որ պատուհանի երկշերտ ապակին 2 կողմից կոտրված է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Տիգրանյան փողոցի շենքերից մեկի պատուհանին ինչ-որ մեկը հարվածում է կամ կրակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 37-ամյա Ա․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 21։45-ի սահմաններում, նշված բնակարանի ննջասենյակից լսել է հարվածի բարձր ձայն, մտնելով ննջասենյակ, նկատել է երկշերտ պատուհանի կոտրված ապակիներ դրսի կողմից և վերադարձել է հյուրասենյակ, իսկ քիչ անց կրկին ավելի բարձր ձայն է լսել և նորից մտնելով ննջասենյակ՝ նկատել է, որ կոտրվել է նույն երկշերտ պատուհանի ներսի ապակին։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։