211652_close_icon

Թուրքիան ներառվել է աշխարհի ամենածեր երկրների թվում

views-count1942 դիտում article-date 22:15 25-04-2025
«Թուրքիայի վիճակագրական ինստուտը» (TÜİK) հրապարակել է հետզհետե աճող ծերացման ինդեքսների վերաբերյալ 2024-ի զեկույցը: Հայտնում է ermenihaber.am-ը:

Զեկույցի համաձայն՝ եթե 2019-ին Թուրքիայում ապրող տարեցների (65 և ավել տարեկան) թիվը կազմել է շուրջ 7.6 մլն, ապա վերջին 5 տարում նրանց թիվն աճել է 20.7 տոկոսով՝ 2025-ին կազմելով ավելի քան 9.1 մլն:

Չափվել է նաև, թե տարեցները տոկոսային հարաբերակցությամբ Թուրքիայի բնակչության քանի տոկոսն են կազմում: Ըստ այդմ՝ եթե 2019-ին նրանք կազմել են բնակչության 9.1, ապա 2024-ին՝ 10.6 տոկոսը:

Բնաչության վերաբերյալ TÜİK-ի կանխատեսումների համաձայն՝ 2030-ին տարեցների թիվը հասնելու է 13.5, 2040-ին՝ 17.9, 2060-ին՝ 27, 2080-ին 33.4, իսկ 2100-ին՝ 33.6 տոկոսի:
Սահմանվել է նաև Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը», որը 2024-ի համար կազմել է 29.7: Հատկանշական է, որ նմանատիպ ցուցանիշների պահպանմամբ Թուրքիան հայտնվել է աշխարհի ամենածեր երկրների շարքում: 

Նշենք, որ Թուրքիայում վերջին տարիներին ծնելիության ցուցանիշներում կանոնավոր նվազում է նկատվում: Ծնելիության ցուցանիշների անկմանը վերջերս անդրադարձել էր նույնիսկ անձամբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և միայն Էրդողանի հայտարարություններից հետո երկրում սկսեցին ծննդկան մայրերի համար նախատեսված մի շարք արտոնություններ ենթադրող ծրագրեր գործարկել:

Նմանատիպ նյութեր