Թուրքիան և Պակիստանը վճռական են Պաղեստինի հարցում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շերիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է այդ երկրի դիրքորոշման կարևորությունը Գազայի հարցում՝ հայտարարելով, որ «Պակիստանը Գազայի ցեղասպանությանն ամենաուժեղ կերպով արձագանք տված երկրներից է»։ Հայտնում է ermenihaber.am-ը:
Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան և Պակիստանը շարունակելու են համատեղ պայքարը անկախ Պաղեստին պետության ստեղծման ուղղությամբ՝ հիշեցնելով, որ այս հարցում երկու երկրները լիակատար ներդաշնակությամբ են գործում։
Բացի այդ, նա շեշտել է, որ այս պահի դրությամբ երկկողմանի ստորագրված 25 պայմանագրի իրականացման գործընթացն արդեն մեկնարկել է։
«Մենք վճռական ենք մեր նախաձեռնություններով ապագայում ևս հանդես գալու հարցում: Մենք շարունակելու ենք միասին աշխատել՝ 1967 թվականի սահմաններով, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստին պետության ստեղծման համար»,- ասել է Էրդողանը։