Արարատ լեռան նկարը փոխանցվել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահին․ ՀՅԴ
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ կազմակերպված Ուրուգվայի Խորհրդարանի նախագահի և Հայ դատի հանձնախմբի կողմից։
Այս մասին հայտնում են ՀՅԴ-ից։
Միջոցառմանը ներկա էին Խորհրդարանի ղեկավարությունը, Ուրուգվայի փոխնախագահ Կարոլինա Գոսսեն, երկրի քաղաքական ղեկավարության, դիվանագիտական ներկայացուցչությունների և հայ համայնքների ներկայացուցիչներ։
Ի երախտագիտություն Ուրուգվայի պետության և ժողովրդի, ինչպես նաև Ուրուգվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 60 ամյակի և Ուրուգվայի խորհրդարանի ձևավորման 100-ամյակի կապակցությամբ Հայաստան-Ուրուգվայ միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Իշխան Սաղաթելյանի անունից Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահին է փոխանցվել հայրենի վաստակաշատ գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանի «Արարատն աշնանը» կտավը։
Բացի այդ, միջոցառման ընթացքում ընթերցվել է նաև Իշխան Սաղաթելյանի ուղերձը Ուրուգվայի Խորհրդարանին՝ Հայաստան-Ուրուգվայ միջպետական հարաբերությունների վերաբերյալ, որում, ի թիվս այլնի, ընդգծվել է Ուրուգվայի բացառիկ դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում։