211652_close_icon

Արցախցիների դեմ ատելության խոսք տարածողները պետք է պատժվեն․ Լիլիթ Գալստյանը հաղորդում է ներկայացրել

views-count3022 դիտում article-date 19:08 26-04-2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ ՏԱՐԱԾՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԺՎԵՆ

Ապրիլի 21-ին պաշտոնական գրությամբ՝ որպես հաղորդում հանցադործության մասին, դիմել եմ ՀՀ Գլխավոր դատախազ Տկն․ Աննա Վարդապետյանին՝ xosnak.am լրատվականի և նրա կողմից վարվող ֆեյսբուքյան էջում Արցախահայության դեմ ակնհայտ ատելության խոսք տարածելու հարցով։

Հույս ունեմ, որ դատախազությունը և իրավապահ մյուս մարմինները մասնագիտական համարժեք վերաբերմունք կդրսևորեն և պատշաճ իրավական գնահատական կտրվի այս արգահատելի և, ավաղ, շարունակվող վարքին»։

Նմանատիպ նյութեր