211652_close_icon

Էրդողանի որդին չի ձգտում նախագահ դառնալ

views-count1984 դիտում article-date 22:26 28-04-2025
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդին՝ Էթնոսպորտի համաշխարհային կոնֆեդերացիայի ղեկավար Բիլալ Էրդողանը խոստովանել է, որ չէր ցանկանա նախագահ լինել և իր աշխատանքային ժամանակի մեծ մասը հատկացնում է կրթամշակութային նախագծերին։ Այդ մասին նա ասել է ռուսական «TASS»լրատվամիջոցի հետ զրույցում: Հայտնում է ermenihaber.am-ը:

«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում, աշխատել քաղաքացիական հասարակության հետ, ոգեշնչել երիտասարդներին պատասխանատվություն ստանձնել այն ամենի համար, ինչն իրականում իրենց հարազատ է»։

Նրա խոսքով՝ այդ պատճառով է, որ ժամանակի մեծ մասն ինքը տրամադրում է կրթական նախագծերին՝ «դպրոցներ, բուհեր, կրթաթոշակային ծրագրեր, ակադեմիական մրցանակներ։

«Ես աջակցում եմ ամենատաղանդավորներին ու լուսավորներին, որպեսզի նրանք կարողանան իրականացնել իրենց երազանքները: Ես նաև աշխատում եմ մշակույթի վերածննդի վրա՝ պահպանելով ժառանգությունը, որպեսզի այն փոխանցեմ նոր սերունդներին: Ահա թե ինչին կուզենայի նվիրել իմ կյանքը»,- եզրափակել է Բիլալ Էրդողանը:

Նմանատիպ նյութեր