211652_close_icon

Երևանի քրեական ոստիկանությունում ստացված տեղեկությունը հավաստի էր․ Մոնթե Մելքոնյան փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ․ անվտանգության աշխատակիցները «Ինովա» համատիրության տեսագրությունները ջնջել են

views-count21938 դիտում article-date 10:18 28-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Մոնթե Մելքոնյան փողոցի 52 շենքի հարակից հատվածում մի խումբ անձինք լեզվակռիվ են տվել միմյանց հետ, ինչը վերածվել է վիճաբանության, որը դրսևորվել է իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահատ արհամարական վերաբերմունքով, ապա հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ ծեծի են ենթարկել միմյանց, որի ժամանակ հնչել է 2 կրակոց:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված տեղեկություններն իրացնելիս՝ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ Երևանի բնակիչ 46-ամյա Ռուբեն Հ․-ն Մոնթե Մելքոնյան փողոցի 50/1 հասցեում գործող «Ինովա» համատիրության տեսագրությունները ջնջել են նշված հասցեի անվտանգության աշխատակիցներ, Երևանի բնակիչներ 41-ամյա Էրիկ Ղ․-ի և 33-ամյա Էդգար Մ․-ի հետ նշված հասցեից տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի քրեական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր և ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր