«Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ». փաստաբան
«Մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ Դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել եւ նրա նկատմամբ հատուկ մարտավարական հնարք են կիրառել, իրականությանը չի համապատասխանում»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Կատարվել են քննչական գործողություններ եւ այլ վարույթային գործողություններ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ»,–գրել է նա։
«Կատարվել են քննչական գործողություններ եւ այլ վարույթային գործողություններ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ»,–գրել է նա։