11017 դիտում
14:03 26-10-2017
ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 11-ի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց. tert.am
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվող անձանցից 11-ի գործով քննությունը, որը գտնվում է Արտուշ Գաբրիելյանի վարույթում, հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2017/10/26/PPC/2522710]tert.am[/url]-ը։
Նշենք, որ 4 ամիս միայնակ քննելով բոլոր 32 ամբաստանյալների գործը, հոկտեմբերին դատավոր Արտուշ Գաբրիելյանը գործն անջատելու մասին որոշում էր կայացրել, որով իր վարույթում էր թողել միայն 11-ի գործը: Դատավորն ամբաստանյալներից յուրաքանչյուրի համար ընտրված խափանման միջոց կալանավորումները թողնել էր անփոփոխ:
11 ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալներից յուրաքանչյուրի վերաբերյալ մեղադրական եզրակացություն կազմելու և մեղադրանքների ապացույցները ներկայացնելու մասին:
«Հետևաբար, միջնորդում եմ, որ դատախազությունը կատարի իր պարտականությունը, կազմի այնպիսի մեղադրական եզրակացություն, որտեղ նշված կլինեն յուրաքանչյուրի մեղադրական եզրակացություններն ու ապացույցները, ներկայացվեն նաև, թե որ վկաները պետք է հարցաքննվեն: Բացի դրանից, ոչ թե 121 հատոր գործի նյութեր ուսումնասիրենք,այլ այնքանը, որքանն անհրաժեշտ է, խնդրում եմ առանձնացնել»:
Դատարանն ասաց, որ միջնորդությանը կանդրադառնա ավելի ուշ, և կողմերին հարցրեց` արդյոք ինքնաբացարկի միջնորդություն ունե՞ն դատավորին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/10/26/PPC/2522710]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2300 դիտում
14:20 26-10-2017
ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 11-ի գործով դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց. tert.am
52270 դիտում
19:00 11-05-2018
ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 11-ն ազատ չարձակվեցին. դատարանը մերժեց միջնորդությունները. Tert.am
2883 դիտում
16:46 16-05-2019
ԲԴԽ-ն քննարկել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»