Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ը ներառյալ
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները:
Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝
Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել դիմում՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։ Դիմումն առաջին եռամսյակի համար պետք է ներկայացնել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ երկրորդ եռամսյակի համար՝ մինչև օգոստոսի 1-ը ներառյալ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝
- 2024 թվականին իրականացրել են առևտրական գործունեություն,
- 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում եղել են բացառապես շրջանառության հարկ վճարող,
- 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար ամբողջությամբ վճարել են շրջանառության հարկը,
- նույն ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարը գերազանցի առևտրական գործունեության իրացման շրջանառության 5 տոկոսը կամ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կատարված ծախսերի մասով ունենան չնվազեցված ու փոխանցված գումար,
- դիմումի հետ միաժամանակ հարկային մարմին են ներկայացրել 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։