211652_close_icon

Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց

views-count1741 դիտում article-date 09:28 01-05-2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը  ապրիլի 29-ին դատական նիստի է եղել, երբ իրավապահները գնացել են դատարան՝ նրա աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու: Դրանից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար դիմել է ԲԴԽ-ին:

ԲԴԽ-ն երկու միջնորդություններն էլ բավարարել է, որից հետո Գաբրիելյանին կաշառք ստանալու մեղադրանք է ներկայացվել, ապա նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան, որը, փաստորեն, բավարարվել է:

ԲԴԽ-ն մեկ այլ որոշմամբ էլ կասեցրել է դատավորի լիազորությունները՝ հաշվի առնելով, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:

Նմանատիպ նյութեր