211652_close_icon
views-count72798 դիտում article-date 00:00 13-01-2014

Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վրացական բեռնատարը կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության Սենակի քաղաքի բնակիչ, 56-ամյա Գուրամի Յակոբյանցը Բավրա-Գյումրի ճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ Աշոցքի վարչական տարածքում, իր կողմից վարած Scania մակնիշի FAO-822 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով ոլորանի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Գ. Յակոբյանցը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Վրաստանի Հանրապետության Աբաշիա քաղաքի բնակիչ, 32-ամյա Զազա Գաբելարան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոց: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել Տիրամայր Նարեկի բժշկական անձնակազմը, վթարի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի դատախազ Արմանուշ Հովհաննիսյանը: Այս պահին վթարի վայրում աշխատում են ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ քննիչ Լևոն Կոնդյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը ավտոմեքենայի անիվների մաշվածությունն է եղել, և վարորդը ոլորանահատվածում չի կարողացել կառավարել ավտոեմեքենան՝ արգելակելով այն, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում տարիներ առաջ նույնպես տեղի էր ունեցել մեկ այլ ողբերգական ավտովթար, ինչի համար էլ կանգնեցվել է հուշաքար: Փաստի առթիվ Աշոցքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր