211652_close_icon

Ավտովթար՝ Արարատի մարզում․ Ավշարում բախվել են «Mercedes»-ն ու «Opel Astra»-ն․ վերջինը այնուհետև բախվել է բետոնե էլեկտրասյանը և կոտրել այն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count7732 դիտում article-date 22:06 31-03-2025
Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Ավշար գյուղի Խորենացի փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 22-ամյա Ավետիք Զ․-ի վարած «Mercedes» և 54-ամյա Էդվարդ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կոտրել այն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Սահակ Թադևոսյանի և վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Գևորգ Սիմոնյանը և Վոլոդյա Հովհաննիսյանը։

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր