211652_close_icon
views-count26697 դիտում article-date 10:39 14-01-2014

Թաիլանդի մայրաքաղաքում ցուցարարները շարունակում են շրջապատել կառավարական շենքերը

Բանգկոգում ցուցարարները, ովքեր պահանջում են Թաիլանդի կառավարության հրաժարականը, արգելափակել են Մաքսային վարչության շենքի մուտքերն ու ելքերը: Նրանք որոշել են սկսել այլ կառավարական հաստատությունների արգելափակումը՝ դարձնելով նրանց աշխատանքն անհնարին, հայտնում է ITAR-TASS-ը: Ընդդիմադիր շարժման ուսանողական թևի ներկայացուցիչ ցուցարարները արդեն հայտարարել են հունվարի 15–ին Բանգկոգում ավիադիսպետչերական կապի շենքն արգելափակելու մտադրության մասին: Արդեն 2 օր է, ինչ մայրաքաղաքում փակ են 7 առանցքային խաչմերուկները, որոնք հիմնականում գտնվում են քաղաքի կենտրոնական մասում: Ընդդիմադիրները գիշերն անցկացրել են արգելափակված վայրերում՝ գիշերելով վրաններում կամ բաց երկնքի տակ: Ընդդիմադիրների զբաղեցրած խաչմերուկներում անխնա ավելանում են աղբի կույտերը: Այդ վայրերում գտնվող շատ առևտրի կետեր անվտանգության նկատառումներով մի քանի ժամով կրճատել են աշխատաժամերը:

Նմանատիպ նյութեր