211652_close_icon

Այսօր Թունիսում նշում են «հասմիկների հեղափոխության» 3-րդ տարին

views-count29318 դիտում article-date 10:52 14-01-2014
Թունիսում այսօր նշում են «հասմիկների հեղափոխության» 3-րդ տարին: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն: Երկրում կանցկացվեն բազմաթիվ հեղափոխությանը նվիրված միջոցառումներ` համերգներ, ներկայացումներ, լուսանկարների ցուցահանդեսներ: Զբոսանքների կենտրոն կդառնա մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հաբիբ Բուրգիբի պողոտան, որտեղ 2011-ին տեղի են ունեցել հիմնական իրադարձությունները: Այսօր պողոտան ավտոմեքենաների երթևեկության համար փակ կլինի: Որոշ քաղաքական կուսակցություններ չեն ցանկացել մասնակցել տոնին շեշտելով, որ դեռ նշելու ոչինչ չկա:

Նմանատիպ նյութեր