211652_close_icon
views-count27138 դիտում article-date 11:08 14-01-2014

ՄԱԿ ԱԽ-ն քնարկելու է Իրաքում Սաուդյան Արաբիայի կողմից ահաբեկիչներին ֆինանսավորելու հաղորդագրությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը որոշել է համաշխարհային կազմակերպության ԱԽ-ի անդամների հետ քննարկել պնդումներն այն մասին, որ Սաուդյան Արաբիան աջակցում և ֆինանսավորում է Իրաքում գործող ահաբեկիչներին: Այս մասին Իրաքի վարչապետ Նուր Ալ-Մալիքիի հետ բանակցություններից հետո հայտնել է Պան Գի Մունը: Նշենք, որ ավելի վաղ իրաքյան հեռուստաալիքներից մեկը հայտնել էր, որ Իրաքի արևմուտքում հակաահաբեկչական գործողության հետևանքով ձերբակալված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման դաշտային հրամանատարներից մեկը խոստովանել է, որ Սաուդյան Արաբիայից ստացել են 150 միլիոն դոլար զինված խռովություն կազմակերպելու համար: Այս հաղորդագրությունից մեկ օր առաջ ՄԱԿ-ի կայքը հրապարակել էր Դամասկոսի նամակը, որը Սաուդյան Արաբիայի թագավորությանը մեղադրել է Սիրիայում գործող ահաբեկիչներին աջակցելու մեջ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է համախմբվի ահաբեկչության դեմ պայքարելու համար, որը ոչ մի արդարացում չի կարող ունենալ, հայտնում է ITAR-TASS-ը:

Նմանատիպ նյութեր