211652_close_icon
views-count25711 դիտում article-date 12:51 14-01-2014

Իրանի և ՄԱԳԱՏԵ-ի միջև բանակցությունների անցկացման օրը հետաձգվել է

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև բանակցությունները, որոնք պոտք է անցկացվեին հունվարի 21-ին, հետաձգվել են: Այս մասին հայտնել է ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին: Բանակցությունների անցկացման նոր օր է նշանակվել փետրվարի 8-ը: Նաջաֆին նշել է, որ Ժնևում Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը պետք է սկսվի հունվարի 20-ին, որի պատճառով էլ բանակցությունները կանցկացվեն փետրվարի 8-ին՝ Թեհրանում: Նշենք, որ Իրանի և ՄԱԳԱՏԵ-ի միջև վերջին բանակցություններն անց են կացվել 2013 թվականի դեկտեմբեր ամսին:

Նմանատիպ նյութեր