61527 դիտում
14:10 14-01-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում անցկացվել է 2014թ-ի առաջին առաջին խորհրդակցությունը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անցկացրեց տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Նշելով, որ 2013 թվականը հաջողակ տարի էր բոլոր առումներով, նա կարևորեց 2014 թվականի համար նախատեսված ծրագրերի իրականացման ուղղությամբ տարեսկզբից կատարվող աշխատանքների արդյունավետությունն ու նպատակայնությունը:
Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ նախարարությունում արդեն ձևավորվել է փորձառու և գործունյա աշխատանքային մի թիմ, որն ընդունակ է լուծել համակարգային բարդ խնդիրներ: Պետք է ըստ ամենայնի օգտագործել այդ թիմի լավագույն որակները, միասնաբար հասնելու նոր հաջողությունների, պահպանելու զարգացման տեմպերը,- ասաց նախարարը:
Նոր տարվա գործունեության համար նա կարևորեց՝
- աշխատանքային և կատարողական կարգապահության, աշխատանքի արդյունավետության հետևողական բարձրացումը,
- խնայողության ռեժիմը խստորեն պահպանելը: Այս առումով հատկապես ամենօրյա գործնական վերահսկողության իրականացումը բյուջետային միջոցների նպատակային օգտագործման վրա,
- բաց ու թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հետ: Բարձրացված հարցերի և քաղաքացիներից ստացված բողոք-դիմումների օպերատիվ արձագանքումը,
- մարզերի և համայնքների հետ կապերի ընդլայնումը, մարզային այցելությունների ակտիվացումը:
Առաջիկա օրերին պետք է մանրամասնորեն ուսումնասիրվի և քննարկվի եղանակային պայմանների ազդեցության և հետևանքների հարցը,- հանձնարարեց նախարարը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մասնակիցների ուշադրությունը նա հատկապես բևեռեց Կառավարության կողմից ըստ ոլորտների հաստատված գերակա խնդիրների հիման վրա բոլոր վարչություններում աշխատանքային ծրագրեր ունենալու և յուրաքանչյուր եռամսյակ վերջինիս կատարողականը քննարկման ներկայացնելու պահանջի վրա:
Նմանատիպ նյութեր
1338 դիտում
14:24 16-06-2014
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» 2014թ ծրագրի առաջին փուլի բացման արարողությունը
Այս բաժնից
946 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1438 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1102 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am