211652_close_icon
views-count32653 դիտում article-date 11:39 15-01-2014

ԱՄՆ-ն ամենաազատ տնտեսություն ունեցող երկրների տասնյակից դուրս է

Միացյալ Նահանգներն ամենաազատ տնտեսություն ունեցող երկրների առաջին տասնյակից դուրս է մնացել: երեքշաբթի Hertrijh Foundation հետազոտական կենտրոնի և The Wall Street Journal-ի կողմից թողարկված նոր վարկանիշային աղյուսակում ԱՄՆ-ը զբաղեցրել է 12-րդ տեղը: Ըստ պարբերականի, այս անկման պատճառները «դժվար չէ հասկանալ»: Պատճառը կառավարական ծախսերն են, որի հետևանքով պետական պարտքը գնալով աճում է: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը «շարունակում է կարգավորել տնտեսության ամբողջական ոլորտներ՝ ներառյալ առողջապահությունը, ֆինանսները և էներգետիկան: Դա խանգարում է ինչպես անձնական ազատությանը, այնպես էլ ազգային բարգավաճմանը»,- գրում է պարրբերականը:

Նմանատիպ նյութեր