211652_close_icon
views-count32049 դիտում article-date 12:03 15-01-2014

Ֆրանսուա Օլանդի սիրուհին հղի է

Ֆրանսիական պարբերականները շարունակում են հրապարակել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և դերասանուհի Ժյուլի Գայեի սիրավեպի մանրամասները: Այդ տվյալների համաձայն, Օլանդի սիրուհին հղի է: Ելիսեյան պալատի աղբյուրի համաձայն, նա գտնվում է հղիության 4-րդ ամսում: Այս լուրը հաստատել է նաև М6 հեռուստաալիքի լրագրողը, Twitter-ի իր էջում հայտնում է Le Reel հրատարակությունը: Օլանդը և սիրուհին այս լուրի վերաբերյալ դեռևս մեկնաբանություններ չեն հաղորդել, հայտնում է Сегодня.ua.-ն:

Նմանատիպ նյութեր