211652_close_icon

«Խիմկի»-ի սանը փորձաշրջան է անցնում «Փյունիկ»-ում

views-count4077 դիտում article-date 13:36 15-01-2014
«Փյունիկում» փորձաշրջան է անցնում մերձմոսկովյան «Խիմկիի» սան Կիրիլ Միքայելյանը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 20-ամյա հարձակվողը ֆուտբոլով է զբաղվում 12 տարեկանից: Նախորդ տարի հանդես է եկել Լատվիայի «Յուրմալայում», որի հետ պայմանագրի ավարտից հետո ստացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ: Այսօր Կիրիլն առաջին պարապմունքն է անցկացրել «Փյունիկի» կազմում, որից իր տպավորություններով կիսվել է ակումբի պաշտոնական կայքի հետ. «Այստեղ պայմանները տպավորիչ են, ինձ դուր եկան: Կարծում եմ պրոֆեսիոնալ առումով առաջ գնալու լավ նախապայմաններ են ստեղծված»:

Նմանատիպ նյութեր