211652_close_icon
views-count28331 դիտում article-date 13:52 15-01-2014

Թբիլիսիի և Սոչիի միջև փետրվարից կրկին օդային չարտերային թռիչքներ կիրականացվեն

Փետրվարից Թբիլիսիի և Սոչիի միջև վերսկսվելու են օդային կանոնավոր չարտերային թռիչքները, որոնա դադարեցվել էին 2008 թվականի օգոստոսին: Տեղեկությունների համաձայն դրանք մեկնարկելու են Սոչիի Օլիմպիական խաղերի մեկնարկից 3 օր առաջ: Չվերթներն իրականացնելու է «Վրացական ավիաուղիներ» ընկերությունը (Airzena Georgian Airways) շաբաթական երկու՝ երեքշաբթի և հինգշաբթի օրերին: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Ռուսաստանը թույլատրել է այդ թռիչքներն իրականացնել մինչև մայիս: Չի բացառվում, որ թռիչքները կշարունակվեն նաև ամռանը՝ կապված մեծ պահանջարկի հետ: Նշվում է, որ նման առաջարկով Ռուսաստանին դիմել է Վրաստանի Օլիմպիական կոմիտեն:

Նմանատիպ նյութեր