211652_close_icon
views-count21575 դիտում article-date 14:27 15-01-2014

Ջրհեղեղ` Ֆիլիպիններում. կան զոհեր

Ֆիլիպիններում ջրհեղեղի և տեղատարափ անձրևների հետևանքով գրանվել է 20 զոհ, ևս 13 մարդ անհետ կորած են համարվում, հայտնում է Associated Press-ը: Մահացության դեպքերի զգալի մասը գրանցվել են արևելյան Կոմպոստելա Վալի և Դավաո նահանգներում՝ ջրհեղեղների ու սողանքների հետևանքով: Այժմ 10 նահանգներում 130 հազարից ավելի մարդ է տարհանվել: Եվս 10 հազար մարդ ինքնուրույն է պատսպարվում տարերայն աղետից: Հիշեցնենք, որ 2013-ի աշնանը Ֆիլիպիններին «Հայան» փոթորկի հետևանքով զոհվել էր ավելի քան 6000 մարդ: Երկրի պատմության մեջ Այդ թայֆունն ամենակործանարարն էր:

Նմանատիպ նյութեր