20437 դիտում
14:59 15-01-2014
Հրդեհ` Նյու Յորքի օդանավակայանում. տուժել է մոտ 20 մարդ
ԱՄՆ Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 18 մարդ, հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով NBC հեռուստաալիքին:
Ոչ մեծ հրդեհը տեղի է ունեցել Lufthansa ընկերության բեռների տերմինալում: Ըստ ոստիկանության տվյալների, այրվել է աղբի կոնտեյներներից մեկը: 30 րոպե անց հրդեհը մարել է:
Հրդեհի արդյունքում մթերքի այրման թունավորումից տուժել է օդանավակայանի 18 աշխատակից: 4 մարդ հիվանդանոցում են, տեղում 14 տուժածներ բժշկական օգնություն են ստացել:
NBC հեռուստաալիքի տվյալների համաձայն, ավելի վաղ հաղորդվում էր, որ օդանավակայանում տեղի է ունեցել վտանգավոր նյութերի արտահոսք, բայց ավելի ուշ լուրը հերքվել էր:
Նմանատիպ նյութեր
4121 դիտում
12:05 20-01-2017
Նյու Յորքում Թրամփի դեմ բողոքի ցույցի են ելել հոլիվուդյան աստղերն ու Նյու Յորքի քաղաքապետը
1516 դիտում
21:50 21-01-2014
Նյու Յորքի Քենեդու անվան օդանավակայանում ձնաբքի պատճառով բազմաթիվ թռիչքներ են հետաձգվել
Այս բաժնից
931 դիտում
20:58 16-10-2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Զելենսկու խաղաղության ծրագիրը կքննարկվի փակ դռների հետևում
1189 դիտում
20:42 16-10-2024
ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
889 դիտում
20:27 16-10-2024
Եգիպտոսի Մեծ թանգարանը, որի կառուցումը տևել է գրեթե 20 տարի, բացվել է փորձնական ռեժիմով