211652_close_icon
views-count4066 դիտում article-date 11:37 16-01-2014

Ջերմությունը պետք է և՛ մարդկանց, և՛ պետությանը, որովհետև դրանից է գեներացվում հասարակական էներգիան. Վահե Ղազարյան

«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը գրում է. «Առաջ, երբ քաղքենիական բարքերը արմատավորված չէին և մարդու հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր, տարվա ամենախորհրդավոր շրջանը ձմեռն էր: Մարդիկ հաճախ էին հանդիպում, հաճախ հյուրեր ընդունում: Հավաքվում էին վառարանի շուրջ, կիսվում հետաքրքիր պատմություններով ու երազում: Ներկայում իրավիճակը մտահոգիչ է: Սառցե թագուհին և սոցիալական անտարբերությունը խլում են բարեկամին-բարեկամից: Սառնամանիքը գումարվում է համընդհանուր դեպրեսիային և սրում կոմունիկացիոն խնդիրները: Օդի ջերմաստիճանն ազդում է միջանձնային հարաբերությունների որակի վրա և կարծես թե սառում են մարդկանց սրտերը: Վաղեմի մտերիմները՝ երբեմն առանց լուրջ պատճառների կորցնում են իրար: Ներկայում չինովնիկները լրջորեն մտահոգված են անխափան գազամատակարարում ապահովելու, քաղաքացիները բնակարանները ջեռուցելու կենսական խնդիրներով, սակայն հասարակական հարաբերությունների ջերմությունն ապահովելու խնդիրը ոչ ոքի չի մտահոգում: Այդ ջերմությունը պետք է և՛ մարդկանց, և՛ պետությանը, որովհետև դրանից է գեներացվում հասարակական էներգիան, որն անհրաժեշտ է սոցիալական և քաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար»:

Նմանատիպ նյութեր