211652_close_icon
views-count1735 դիտում article-date 13:22 16-01-2014

Շմոլ գազից թունավորվել և կորցրել է գիտակցությունը

Հունվարի 15-ին, ժամը 13.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Լաուրա Մ.-ն: Պարզվել է, որ նա թունավորվել է տան լոգարանում` շմոլ գազից, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը և վայր ընկել հատակին` ստանալով «ձախ ուսահոդի սալջարդ, ձախ ակնակապիճի սալջարդ, կապտուկ, ձախ հոնքի սալջարդ վերք» վնասվածքներ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր