211652_close_icon
views-count1724 դիտում article-date 13:11 16-01-2014

Ապակին կոտրելուց հետո դիմել են փախուստի

Հունվարի 15-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Չեխովի փողոցի թիվ 26 հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գոռ Ե.-ին, 1986 թ. ծնված Ֆիլիպ Հ.-ին և 1990 թ. ծնված Սերգեյ Հ.-ին: Սերգեյ Հ.-ն ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ հունվարի 6-ին Ֆիլիպ Հ.-ի և իրենց ընկերներ Արթուրի ու Սուրիկի հետ Զեյթունի վարչական տարածքում գտնվող սուպերմարկետի հարևանությամբ գործող մի գրասենյակի դուռը բացելով` փորձել են գողություն կատարել, սակայն կոտրելով ապակին` դիմել են փախուստի: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր