211652_close_icon

Yahoo-ի գործադիր տնօրենը լքում է ընկերությունը

views-count2710 դիտում article-date 15:16 16-01-2014
Yahoo!-ի գործադիր տնօրեն Էնրիկե դե Կաստրոն լքում է պաշտոնը, ասվում է ընկերության փաստաթղթում, որը հրապարակված է ԱՄՆ արժեթղթերի ու բորսաների հանձնաժողովի կայքում: Ընկերության նյութերում նշվում է, որ դե Կաստրոն կստանա շահավետ բոնուս, սակայն վճարի չափը չի հրապարակվում: էնրիկե դե Կաստրոն Yahoo! Էր տեղափոխվել 2012թ. հոկտեմբերին՝ հեռանալով Google-ի գովազդային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնից: Թե ով կհաջորդի դե Կաստրոյին, Yahoo-ի փաստաթղթերում չի նշվում:

Նմանատիպ նյութեր