211652_close_icon
views-count1786 դիտում article-date 16:38 16-01-2014

Հնարավոր չէ լուծել ԼՂ խնդիրը, եթե կողմերը դա չեն ցանկանում և եթե կա անգործություն. ԵԱՀԿ գործող նախագահ

Այս տարվա հունվարի 1-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ստանձնած Շվեյցարիան հայտարարել է իր առաջնահերթությունների մասին: ԵԱՀԿ արտգործնախարար Դիդիե Բուրքհալթերը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ նշել է, որ ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնելը մեծ պատասխանատվություն է, և Շվեյցարիան այս տարի մեծ ուշադրություն կդարձնի ԵԱՀԿ-ի տիրույթում անվտանգության և կայունության ամրապնդմանը: ԵԱՀԿ նախագահն անդրադարձել է նաև սառեցված համակարտություններին. «Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում այդ հակամարտությունների արդար և երկարատև լուծման համար: Մենք գիտենք, որ մի գիշերվա մեջ հնարավոր չէ որևէ հակամարտություն լուծել: Արդյունքի հնարավոր չէ հասնել նաև, եթե կողմերը դա չեն ուզում: Անգործությամբ նույնպես հնարավոր չէ լուծել հակամարտությունները: Ղարաբաղյան հակամարտոււթյան խնդրի հետ կապված որոշ դրական տեղաշարժեր եմ նկատվել, բարձր մակարդակով շփումներն ավելի հաճախակի են դարձել: Սակայն շփման գոտում շարունակվող միջադեպերը դռ անհանգստացնում են: Շվեյցարիան աջակցելու է քաղաքացիական հասարակության և փորձագետների միջև հանդիպումների անցկացման գործում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին»:

Նմանատիպ նյութեր