3342 դիտում
16:50 16-01-2014
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել Դիլիջան քաղաքում տեղի ունեցած սպանության վերաբերյալ
ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ որոշ զանգվածային լրատվության միջոցներ տարբեր մեկնաբանություններ էին արել, ուստի անհրաժեշտ ենք համարում պարզաբանել:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում է կայացվել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն' ոստիկանության Դիլիջանի բաժնի նախկին պետ Արթուր Եգանյանը սպանության ժամանակ դեպքի վայրում չի եղել, նա դեպքի վայր է մեկնել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի 37/2 հասցեում գտնվող «Ակբակրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի Դիլիջանի մասնաճյուղում հերթապահություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Դիլիջանի բաժանմունքի ոստիկանի կողմից' տեղի ունեցող դեպքի ընթացքում ազդանշանային համակարգը միացնելուց հետո։
Արթուր Եգանյանի նկատմամբ ծառայողական քննություն չի նշանակվել»
Նմանատիպ նյութեր
11643 դիտում
22:44 29-10-2017
«Շիրակը» հայտարարություն է տարածել Գյումրիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
1409 դիտում
12:40 05-03-2019
ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Այս բաժնից
1051 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1531 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1189 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am