211652_close_icon
views-count1446 դիտում article-date 17:32 16-01-2014

Իրանում շարունակվում են նորադարձ քրիստոնյաների հետապնդումներն ու ձերբակալությունները

Իրանում շարունակվում են նորադարձ քրիստոնյաների հետապնդումներն ու հալածանքները: Հետապնդումներն ավելի են ուժեղանում և հաճախակիանում Սուրբ ծննդի նախօրեին: International Compaign for Himan Rights in Iran իրավապաշտպան կազմակերպությանը հայտնի է դարձել 2013 թվականի դեկտեմբերի 31-ին Թեհրանից ոչ հեռու Քարաջ շրջանի Ֆարդիս գյուղում, 4 քրիստոնյա է ձերբակալվել և բանտ ուղարկվել: Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Մաջիդ Շեյդայեն, Մուստաֆա Նադրին, Սառա Ռահիմինեժադը և Ջորջ Իսայանը ծեծի են ենթարկվել: Անվտանգության ուժերը վերջիններիս տներում խուզարկություն են իրականացրել և առգրավել նրանց երկրպագության համար հավաքվածներին պատկանող իրերը՝ նոթբուքեր, համակարգիչներ, տեսաձայնասկավառակներ, ընտանեկան ալբոմներ, արբանյակային սարքեր և այլ իրեր: Ձերբակալվածների ընտանիքները մինչ օրս տեղեկություն չունեն իրենց հարազատների մասին, ովքեր գտնվում են Էդվինի բանտում:

Նմանատիպ նյութեր