211652_close_icon

Նիդեռլանդները հայտարարել է Ուկրաինային 2 մլրդ եվրոյի փաթեթ հատկացնելու պատրաստակամության մասին

views-count1897 դիտում article-date 20:09 31-03-2025
Այդ մասին հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։

X սոցիալական ցանցում նախարարի հրապարակման համաձայն՝ Բրեկելմանսը Կիևում հանդիպում է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։

«Կիևում այցելում եմ իմ ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովին՝ քննարկելու մեր անսասան աջակցությունը։ Ես նրան տեղեկացրել եմ 2025 թվականին 2 միլիարդ եվրոյի չափով մեր օգնության փաթեթի մասին: Որոշիչ նշանակություն ունի «անօդաչուների գծով» 500 միլիոն եվրոն՝ ԱԹՍ-ներ, որոնք Ուկրաինային շտապ անհրաժեշտ են Ռուսաստանին առաջնագծում կանգնեցնելու համար»,- ասվում է մարտի 30-ի ուշ երեկոյան Բրեկելմանսի հրապարակած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր