211652_close_icon
views-count1532 դիտում article-date 09:45 17-01-2014

1991թ. սեպտեմբերի 21-ից հետո «բա ես», «բա դու», «բա մենք», «բա նրանք» խոսակցությունները պիտք է որ ավարտված լինեին. Առավոտ

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Ինչ լավ է, որ մոտ 20 տարի «Առավոտ» թերթը ես եմ ղեկավարում, միայն ես եմ այստեղ բոլոր գրածների համար պատասխան տալիս, և ինձ մոտ բոլոր աշխատող մարդկանց (չնչին բացառությամբ) համարում եմ շատ հաջող կադրեր։ Հակառակ դեպքում, պատկերացնում եք, չէ՞, թե որքան էինք վիճելու ես և «Առավոտի» նախկին խմբագիրը, թե երբ էր թերթն ավելի լավը, ու որ կադրերն են առավել անհաջող։ Հիմա էլ է տեսականորեն հնարավոր, որ 10 տարի առաջվա «Արամը» կշտամբեր այսօրվա «Արամին»՝ «էս ինչե՞ր ես գրում, բա իմ ժամանակ այդպե՞ս էր»։ Այսօրվա «Արամն» էլ կպատասխաներ՝ «այս ո՞ւմ կովն է բառաչում, հիշո՞ւմ ես, այսինչ տարվա այսինչ համարում ինչ էր գրված»։ Եվ այդպես շարունակ։ 1991թ. սեպտեմբերի 21-ից հետո այս իմաստով «բա ես», «բա դու», «բա մենք», «բա նրանք» խոսակցությունները, կարծում եմ, պետք է որ ավարտված լինեին։ Որովհետև ինչ արել ենք, մենք ենք արել՝ ոչ միայն այն իմաստով, որ բոլոր ժամանակների իշխանություններն ունեն միևնույն «թիմային» ծագումնաբանությունը և շատ բաներ արել են միասին, այլև ավելի լայն իմաստով նրանք այլ մոլորակներից չեն եկել, մեր հասարակության մի մասն են։ 1998-ի փետրվարից հետո մենք ունեցանք մեկ «ներկա» և մեկ «նախկին» իշխանություն, իսկ 2008-ի փետրվարից հետո մեկ «ներկա» և երկու «նախկին» իշխանություններ։ Այդ երեք խմբերից յուրաքանչյուրը վստահ է իր անսխալականության մեջ, նրանք կարծում են, որ «նախկինի» դեպքում՝ կարոտախտ, «ներկայի» դեպքում հիացմունք պիտի առաջացնեն»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր