211652_close_icon
views-count1511 դիտում article-date 11:42 18-01-2014

Հռոմի նախորդ պապ Բենեդիկտոս 16-րդը մանկապղծության համար 400 քահանաների աստիճանազրկել է

2011-2012 թթ. Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդը աստիճանազրկել է մանկապղծության մեջ կասկածվող մոտ 400 քահանաների: Այս մասին հայտնում է Associates Press-ը՝ կոչ անելով Վատիկանի պաշտոնական վիճակագրությունը: Այդ տվյալների համաձայն, 2011-2012-ին մանկապղծության մեջ մեղադրվել են 400 քահանաներ, որը կրկնակի անգամ գերազանցում 2008-2009 թվականների ցուցանիշները: Նշվում է նաև, որ նախկինում Վատիկանը հայտնել է միայն անչափահաս կաթոլիկ քահանաների ենթադրյալ պղծման բացահայտված դեպքերի մասին: Թվարկված տվյալներով փաստաթուղթը պատրաստվել է Ժնևում կայանալիք երեխաների իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի նիստին ներկայացնելու համար:

Նմանատիպ նյութեր