211652_close_icon
views-count4374 դիտում article-date 14:49 18-01-2014

Պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում բավական բարձր մակարդակի վրա է. բժիշկ. տեսանյութ.1in.am

Պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում բավական բարձր մակարդակի վրա է և շատ ակտիվ է զարգանում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայկական պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահության անդամ, պլաստիկ վիրաբուժ Կարեն Դանիելյանը, գրում է [url=http://www.1in.am/arm/armenia_society_245013.html]1in.am[/url]-ը: «Մեր երկրում ամեն 2 տարին մեկ կազմակերպվող կոնգրեսին հավաքվում են աշխարհի լավագույն պլաստիկ վիրաբույժները՝ քննարկելու պլաստիկ վիրաբուժության վերջին ձեռքբերումները»,- նշեց նա: Կարեն Դանիելյանի խոսքով՝ հայ այցելուներն առավել հաճախ դիմում են քթի, ականջի, դեմքի, կրծքի մեծացման և որովայնի առաջնային պատի ձգման վիրահատությունների: «Առհասարակ, էսթետիկ վիրահատությունները պլաստիկ բոլոր վիրահատությունների ¾-ն են կազմում: Կրծքի մեծացման վիրահատության ինձ տարեկան դիմում է մոտ 30 կին: Ընդ որում՝ նրանք հաճախ գալիս են իրնց ամուսինների հետ, ովքեր օգնում են չափի ընտրության հարցում: Ինչ վերաբերում է պլաստիկ վիրահատությունների մյուս խմբին՝ ռեկոնստրուկտիվ վիրահատություններին, ապա այստեղ մեծ թիվ են կազմում հետօնկոլոգիական իրավիճակներում կրծքագեղձի վիրահատման, կտրված ջլերի վերականգնման վիրահատությունները»,- ասաց բժիշկը: Կարեն Դանիելյանը տեղեկացրեց, որ իրենք հաճախ հրաժարվում են վիրահատել այս կամ այն հաճախորդին. «Պատճառը պացիենտի պահանջների և բժիշկների առաջարկների անհամապատասխանությունն է»: Մանրամասները՝ [url=http://www.1in.am/arm/armenia_society_245013.html]այստեղ[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր