211652_close_icon
views-count1751 դիտում article-date 16:06 18-01-2014

Անտառային հրդեհներ` Ավստրալիայում

Ավստրալիայում օդի բարձր ջերմաստիճանի հետևանքով անցած շաբաթ առաջացած հրդեհների մաշտաբային աճ է գրանցվել, հայտնում է ITAR-TASS-ը: Ադելաիդայում և Մելբուռնում օդի ջերմաստիճանը 5 օր անընդմեջ 40 աստիճանից բարձր է գրանցվել, բայց այսօր ջերմաստիճանի նվազում է դիտվել, և վերնշված շրջաններում սպասվում է 25-30 աստիճան տաքություն: Եղանակի փոփոխությունը զուգակցվում է քամու ուժգնացմամբ, որի հետևանքով կրակի տարածվում է, մակերերսն ընդարձակվում: Վիկտորիա նահանգում մոլեգնում է 35 հրդեհ: Կրակն արդեն ոչնչացրել է 50 հա անտառ և մոտեցել Հոլս Գեփ քաղաքին: Հարավային Ավստրալիայում 30-ից ավելի հրդեհները շարունակվում են, սակայն դրանց մեծ մասն արդեն վերահսողության տակ է գտնվում:

Նմանատիպ նյութեր