1384 դիտում
16:42 19-01-2014
ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի ելույթը ԵԱՀԿ Մշտական Խորհրդում
Հունվարի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի ընթացքում Շվեյցարիայի կողմից Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության նախագահության ստանձնման կապակցությամբ ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը:
Հայաստանի դեսպանը ներկայացրեց հայկական կողմի առաջնայնություններն ու տեսլականը 2014թ. ընթացքում կազմակերպության գործունեության վերաբերյալ:
Արձագանքելով ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ և արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերի ելույթին` նա համաձայնեց շվեյցարական կողմի հետ, որ անհրաժեշտ է դասեր քաղել պատմությունից` նշելով, որ Առաջին Աշխարհամարտի քողի ներքո իրագործվեց 1,5 միլիոն հայերի կյանք խլած առաջին ժամանակակից ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Պատերազմի ավարտին ի հայտ եկավ միջազգային անվտանգության նոր համակարգ, որի հիմքում ընկած էր ժողովուրդների կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման սկզբունքը, ինչը ծնունդ տվեց ԵԱՀԿ մասնակից պետություններից շատերին: Խաղաղության, անվտանգության և ազգերի ինքնորոշման իրավունքի գաղափարները հետագայում արտացոլվեցին Հելսինկիի Եզրափակիչ Ակտում:
Դեսպան Կիրակոսյանը ողջունեց շվեյցարական նախագահության մտադրությունը` նպաստելու վստահության ամրապնդման միջոցառումներին ԼՂ հիմնահարցի պարագայում: Նա նշեց, որ վստահության ամրապնդման միջոցառումները կարող են արդյունավետ լինել, եթե ներգրավեն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ու քաղաքացիական հասարակությանը: Հայկական կողմն աջակցություն հայտնեց Շվեյցարիայի ձգտմանը` սատարելու Մինսկի խմբի համանախագահներին ու այդ կապակցությամբ ընդգծեց, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն համաձայնեցված բանակցային ձևաչափերի շրջանակներում: Կարևորվեց նախագահության կողմից հստակ ազդակն առ այն, որ անհրաժեշտ է բացառել բռնության գործադրումը, ամրապնդել հրադադարը և հարգել ստանձնված պարտավորությունները:
Հայկական կողմը կարևորեց նաև Շվեյցարիայի փորձառությունը միջնորդական գործունեության միջոցով խաղաղությանն ու հաշտեցմանը նպաստելու բնագավառում և հույս հայտնեց, որ շվեյցարական նախագահությունը կդրսևորի թափանցիկ, անկողմնակալ ու համագործակցային գործելաոճ: Դեսպան Կիրակոսյանը հաջողություն մաղթեց Շվեյցարիային 2014թ. ընթացքում ԵԱՀԿ-ն նախագահելու պատասխանատու գործում:
Նմանատիպ նյութեր
5803 դիտում
15:12 12-01-2018
ԵԱՀԿ տարածաշրջանի հակամարտությունները միանման չեն. Արման Կիրակոսյանի ելույթը՝ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Այս բաժնից
1030 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1501 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1165 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am