211652_close_icon
views-count1239 դիտում article-date 10:27 20-01-2014

ԱՄՆ նախագահի կարծիքով որոշ ամերիկացիների` իրեն չսիրելու պատճառն իր սևամորթ լինելն է

Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման կարծում է, որ որոշ ամերիկացիների իրեն չսիրելու պատճառն իր սևամորթ լինելն է: Նա նման կարծիք է հայտնել New Yorker շաբաթաթերթին տված հարցազրույցի ժամանակ: «Կասկաց չկա, որ որոշ մարդիկ չեն սիրում ինձ, քանզի ԱՄՆ նախագահի սևամորթ լինելու փաստը նրանց դուր չի գալիս»,- ասել է Օբաման: Պարբերականը հիշեցնում է, որ 2008-ին սպիտակամորթ բնակչությունն սատարել է Օբամային, սակայն 2012-ին այդ ցուցանիշը զգալի նվազել է: Մի շարք տեսաբաններ քննադատել են նախագահի հայտարարությունը: Նրանց խոսքով, նախագահն ուղղակի փորձել է իր վարկանիշի նվազման արդարացում գտնել:

Նմանատիպ նյութեր