2013-ին Չինաստանում բնակչության 7 մլն աճ է գրանցվել
2013թ-ին Չինաստանի բնակչության թիվը 6.68 միլիոնով ավելացել է հասնելով 1.36 միլիարդի: Այս մասին հայտնում է Չինաստանի վիճակագրական պետական վարչությունը:
Մեկ տարում Չինաստանում ծնվել է 16.4 մլն երեխա, 9.72 մլն մարդ մահացել է: Բնական աճը 0.49 տոկոս է կազմել:
Տղամարդկանց քանակը գերակշռում է` կազմելով 697,28 մարդ: Կանայք 663,44 մլն են: Աշխատունակ անձանց թիվը 2,44 մլն-ով ավելի պակասել է` դառնալով 919.54 մլն:
Բնակչության 14.9 տոկոսը 60 անց անձինք են: