Մոսկվայի կենտրոնում այրվում է Սլովենիայի դեսպանատունը
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում` Սլովենիայի դեսպանատան շենքում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ի թղթակիցը:
Ըստ վարկածի, հրդեհը բռնկվել է երկրորդ հարկից:
Դեսպանատան այցելուները և աշխատակիցները տարհանվել են: Տուժածների մասին լուրեր չեն հաղորդվում:
Ընթանում են հրդեհի մարման աշխատանքներ: