211652_close_icon
views-count1937 դիտում article-date 13:49 01-10-2016

Պետքարտուղար Ջոն Քերրին չի բացառել Սիրիայի նախագահական ընտրություններին Բաշար Ասադի մասնակցությունը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում Սիրիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ չի բացառել Սիրիայի նախագահական ընտրությունների այդ երկրի գործող նախագահ Բաշար Ասադի մասնակցությունը, հաղորդում է The New York Times-ը։ Թերթի տվյալներով՝ հանդիպման մասնակիցներին ապշեցրել է Քերրիի հայտարարությունը, երբ նա ասել է, որ սիրիացիները պետք է գնան ընտրություններին, որոնցում կարող է մասնակցել Բաշար Ասադը։ Քերրին նաև հավելել է, որ նման ընտրությունները հարկավոր է անցկացնել ամենախիստ ու կանոնակարգված պայմաններում։ Թերթին Քերրիի հայտարարությունը հայտնի է դարձել հանդիպման ձայնագրությունից։ Նրա իսկությունը ևս հաստատվել է։

Նմանատիպ նյութեր