211652_close_icon
views-count1162 դիտում article-date 12:39 11-02-2014

Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատախազ է նշանակվել

Թուրքիայում «Ակոս» շաբաթաթերթի հիմադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության և Էրգենեքոնի գործերով նոր դատախազ է նշանակվել, հաղորդում է [url=http://www.ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=401]Ermenihaber.am[/url]-ը: Նախկինում այդ երկու գործերով զբաղվում էր դատախազ Մուամմեր Աքքաշը, որի անունը կապված էր նաև դեկտեմբերի 17-ի «մեծ կաշառք» գործի վարույթի հետ: Աքքաշը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի նշանակվել Թեքիրդաղում: Աքքաշի հեռացումից հետո Էրգենեքոնի և Հրանտ Դինքի սպանության գործերը փոխանցվել են մեկ այլ դատախազի՝ Մուրադ Ինամին: Մանրամասները՝ [url=Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատախազ է նշանակվել]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր