1903 դիտում
13:35 07-01-2021
Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով երկու նախկին պետծառայողի է ձերբակալել
Թուրքական դատարանը պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ նախօրեին որոշում է կայացրել ձերբակալել երկու նախկին պետծառայողների, հաղորդում է թուրքական Cumhuriyet թերթը:
Թուրքական ժանդարմերիայի հետախուզության երկու նախկին սպաները՝ Վեյսալ Շահինը և Վոլքան Շահինը, կալանավորվել են Դինքի սպանության ծրագրի մասին տեղյալ լինելու և այն թաքցնելու համար։
Նշվում է՝ հետաքննության արդյունքում պարզվել է, որ հիշյալ սպաները տեղյակ են եղել Դինքի սպանության դավադրության մասին, սակայն ոչ մի գործողություն չեն ձեռնարկել։ Ըստ այդմ, Ստամբուլի դատարանը ձերբակալել է նրանց։
Նշվում է, որ Դինքի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հունվարի 8-ին։
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև`16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից:
Նմանատիպ նյութեր
1244 դիտում
13:08 31-10-2014
Ստամբուլի դատարանը Հրանտ Դինքի գործով անցնողների դատավարությունը զրոյից է սկսում
1111 դիտում
12:39 11-02-2014
Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատախազ է նշանակվել
1310 դիտում
17:19 20-01-2014
Ո՞վ է կանգնած Հրանտ Դինքի սպանության հետևում. Euronews-ի անդրադարձը
Այս բաժնից
487 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
901 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը
490 դիտում
09:48 17-10-2024
Լիլիթ Մակունցը Թամարա Ուիթթեսին ներկայացրել է խաղաղության գործընթացում արձանագրված վերջին զարգացումները