211652_close_icon
views-count1143 դիտում article-date 17:39 20-01-2014

Ֆրանսիան թույլ չի տվել սիրիական պատվիրակությանը տեղափոխող օդանավին հատել իր օդային տարածքը

Ֆրանսիան թույլ չի տվել դեպի Շվեյցարիա մեկնող սիրիական պատվիրակության օդանավին անցնել իր օդային տարածքով: Պատվիրակությունը պետք է մասնակցի շվեյցարական Մոնտրե քաղաքում տեղի ունենալիք «Ժնև-2» համաժողովին: Սիրիայի ԱԳՆ նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է.«Ֆրանսիան հրաժարվեց ընդունել օդանավը, որում գտնվող մեր պատվիրակությունը պետք է մեկներ Շվեյցարիա՝ մասնակցելու «Ժնև-2» համաժողովին և այդկերպ կրկին հաստատեց, որ ամեն ինչ անում է՝ ձախողելու համաժողովը»: Համաժողովը պետք է տեղի ունենա հունվարի 22-ին: Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունից համաժողովին մասանկցելու հրավեր ք է ստացել նաև Իրանը: Համաժողովին մասանկցելու են 40-ից ավելի պետություններ:

Նմանատիպ նյութեր