211652_close_icon

Նիդեռլանդներում Թուրքիայի արտգործնախարարի օդանավին թույլ չեն տվել վայրէջք կատարել

views-count8569 դիտում article-date 15:44 11-03-2017
Նիդեռլանդները թույլ չի տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշօղլուի օդանավին վայրէջք կատարել։ Այդ մասին հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կարող է Ամստերդամի դեմ «կոշտ պատժամիջոցներ կիրառել»։ Ըստ տեղեկությունների՝ Չավուշօղլուն պետք է այսօր Ռոտտերդամ թռչեր սակայն թռիչքի ընթացքում օդաչուները հաղորդագրություն են ստացել, որ իրավունք չեն ունենա օդանավն իջեցնել Նիդեռլանդներում։ Ավելի վաղ Ռոտտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը հայտարարել էր, որ քաղաքում թուրք նախարարի մասնակցությամբ ծրագրված ագիտացիոն հավաքը չի թույլատրելու անցկացնել։

Նմանատիպ նյութեր