211652_close_icon
views-count1378 դիտում article-date 18:30 20-01-2014

Քեթրին էշթոնը կմասնակցի «Ժնև-2»-ին

Սիրիայի հարցով «Ժնև-2» միջազգային համաժողովին իր մասնակցությունը կունենա ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնարարակատար Քեթրին Էշթոնը` որպես ԵՄ-ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Մեկնաբանելով համաժողովին Իրանի մասնակցության հարցը՝ Էշթոնը մեկնաբանել է «Ժնև-2»-ին Իրանի մասնակցության հարցը և նշել է, որ այդ հարցով որոշում պետք է կայացնի Լախդար Բրահիմին, ով հանդիսանում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանակից: Եվրամիությունը նրա ցանկացած որոշմանը կսատարի: Նշենք, որ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտ Ջոն Քերին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հաստատել են իրենց ներկայությունը «Ժնև-2» համաժողովին, որը տեղի կունենա հունվարի 22-ին Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում:

Նմանատիպ նյութեր