211652_close_icon
views-count1317 դիտում article-date 21:25 20-01-2014

ՀՀ ֆինանսների նախարարության` հունվարի 20-ի հաղորդագրության առնչությամբ

Պետական եկամուտների կոմիտեի կողմից պետբյուջե վերականգնված փաստացի 87մլն դրամ գումարը համեմատելի չէ գործատուների հաշվարկներով ներկայացված թվերի հիման վրա փոխհատուցման ենթակա գումարների, հաշվարկների տեխնիկական անճշտությունների հետ: Հիշեցնենք, որ ՊԵԿ-ին ճշգրիտ հաշվարկներ ներկայացնելու պարտավորությունը կրում են գործատուները: Դեռևս 2013թ. սեպտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարին մանրամասն պարզաբանում է ներկայացվել հիշատակված 584.7մլն դրամ հաշվարկի անճշտության պատճառների, այդ թվում 2013թ. ուժի մեջ մտած <<Եկամտային հարկի մասին>> նոր օրենքի կիրառման, աշխատողների անձնավորված հաշվառման պահանջներն արտացոլող ծրագիրը ողջ ծավալով գործարկելու, անաշխատունակության գումարների փոխհատուցման մեխանիզմները նոր իրողություններին համապատասխանեցնելու գործընթացի կատարելագործման մասին: Ընդ որում, 2013թ. երրորդ եռամսյակի ընթացքում անաշխատունակության նպաստների փոխհատուցման գումարներն ամբողջությամբ պակասեցվել են վերը նշված 584.7մլն դրամի չափով: Հաղորդագրության մեջ նշված համակարգային խնդրի բացահայտումն իրականացվել է ՊԵԿ-ում` ՀՀ ֆինանսների նախարարության և կոմիտեի մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում: Այն հետևանք էր <<Եկամտային հարկի մասին>> նոր օրենքի կիրարկման օբյեկտիվ դժվարությունների: Հետևաբար, ՊԵԿ-ին քննադատելու փոխարեն, տեղին կլիներ տարիներով չիրականացված, բայց 2013թ. իրականություն դարձած անձնավորված հաշվառման համակարգի կատարելագործման ուղղությամբ աշխատել համատեղ և հետևողականորեն: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե

Նմանատիպ նյութեր