211652_close_icon

Սիրիան Ֆրանսիային կառավարական պատվիրակության օդային ճանապարհը փակելու մեջ է մեղադրում

views-count1294 դիտում article-date 22:30 20-01-2014
Սիրիական իշխանությունները պնդում են, որ Ֆրանսիան արգելել է իր օդային տարածքում սիրիական պատվիրակության օդանավի թռիչքը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի արտգործնախարարության ներկայացուցիչը: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը: « Ֆրանսիան սիրիական պատվիրակության օդանավին արգելել է երեքշաբթի իր օդային տարածքով թռիչք իրականացնել: Այդ քայլը մատնաշում է, որ Ֆրանսիան ամեն ինչ կանի Ժնևի կոնֆերանսի տապալման համար»,- հայտնել է ԱԱԳ ներկայացուցիչը: Նա հավելել է, որ Սիրիայի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում` պետության պատվիրակության Շվեցարիա ժամանման ապահովում իրականացնելու համար:

Նմանատիպ նյութեր