Վրաստանի ոստիկանության նոր ավտոմեքենաների արտաքին տեսքը քննարկումների տեղիք է տվել
Սոցիալական ցանցերում հայտնված Վրաստանի ոստիկանության նոր ավտոմեքենաների արտաքին տեսքը քննարկումների տեղիք է տվել հասարակության մեջ:
Այս մասին ճշտումների համար վրացական Ambebi.ge կայքը զրուցել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության աշխատակիցի հետ, ով հայտնել է, որ Վրաստանի ոստիկանությունը պարբերաբար թարմացնում է իր ավտոմեքենաները և փորձարկման համար բերվել են նման մեքենաներ: Փորձարկումն անցնելուց հետո կորոշվի թե, որ մոդելի ավտոմեքենաները ընտրեն, իսկ լուսանկարում ներկայացված ավտոմեքենան միակը չէ: