211652_close_icon

Թուրքիայում 10 ընդդիմադիր գործչի սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում

views-count691 դիտում article-date 20:32 07-03-2025
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) 10 անդամի մեղադրանք է առաջադրվել՝  «զինված ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» հոդվածի հատկանիշներով։ Հայտնում է ermenihaber.am-ը:

Փետրվարի 11-ին Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակներում ձերբակալվել էին «ԺՀԿ» անդամ, Ստամբուլ նահանգի Քարթալի շրջանային ղեկավարի օգնական Ջեմալեթթին Յուքսելը, Աթաշեհիրի շրջանային ղեկավարի օգնական Լիվան Գյուրը և շրջանային ղեկավարության այլ անդամներ:

Մարտի 6-ին դատախազությունում մեկնարկած հետաքննությունն ավարտվել է, որի հիման վրա էլ վերջիններիս նկատմամբ դատական գործ է հարուցվել: Մեղադրականի հիման վրա նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:  

Նմանատիպ նյութեր